Այսօր Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում: Քաղաքացիներն իրենց դիրքորոշումն են հայտնում ներգաղթի սահմանափակման վերաբերյալ: Հարցն այս տարի երկրորդ անգամ է դրվում հանրաքվեի:
Փետրվարին մեծամասնությունը համաձայն էր սահմանափակել ներգաղթը:
Ընդդիմախոսները մտավախություն են հայտնում, որ ներգաղթի սահմանափակումը բացասական ազդեցություն կունենա երկրի տնտեսական զարգացման վրա: