Մատչելիության հղումներ

Եղվարդի մանկապարտեզից հոսպիտալացված 11 երեխա դուրս է գրվել, 60-ը՝ հիվանդանոցում են


Այսօր Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն հոսպիտալացվել է ևս 2 երեխա, ինչպես նաև Եղվարդի մանկապարտեզի դաստիարակչուհիներից մեկը։ Վերջինիս վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ ուրբաթ Եղվարդի մանկապարտեզում գրանցված զանգվածային թունավորման հետևանքով ավելի քան 50 երեխաներ էին տեղափոխվել հիվանդանոցներ:

Առողջապահության նախարարության (ԱՆ) մամլո ծառայության հաղորդմամբ՝ այսօր ժամը 13.30-ի դրությամբ մանկապարտեզում արձանագրված թունավորումից Եղվարդի հիվանդանոցում շարունակում է բուժվել 3-6 տարեկան 41 երեխա և 1 մեծահասակ։

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 երեխայի վիճակն այսօր անհամեմատ ավելի լավ է։ Առողջական դրական տեղաշարժ է նկատելի նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող փոքրիկի մոտ: Ամբուլատոր՝ ոչ հիվանդանոցային, պայմաններում սպասարկվում է 33 փոքրիկ», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

ԱՆ նաև տեղեկացնում է, որ 11 երեխա այսօր դուրս է գրվել։

Այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ, հիվանդանոցային բուժում են ստանում 60 երեխա և 1 մեծահասակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG