Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը շնորհավորել է ԼՂ Ոստիկանության աշխատակիցներին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորել է Ոստիկանության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ: ԼՂ նախագահի ուղերձում մասնավորապես ասված է․

«Ձեր աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում մեր ժողովրդի բարեկեցության և ժողովրդավարության ուղին բռնած մեր անկախ պետության վարկանիշի վրա, ինչն էլ պահանջում է բարձր արհեստավարժություն, մարդկային ու բարոյական որակներ, հայրենասիրություն ու անձնվիրություն», - գրել է նախագահը՝ հավելելով․ - «Վստահ եմ, որ Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները հաջողությամբ լուծելու համար»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո ծառայության հաղորդմամբ՝ այս տարի առաջին անգամ Ոստիկանության ծառայողի օրը նշվում է նոյեմբերի 30-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG