Մատչելիության հղումներ

Դատարանն արդարացրեց Հոսնի Մուբարաքին


Հոսնի Մուբարաք, արխիվ
Հոսնի Մուբարաք, արխիվ

Այսօր Եգիպտոսի դատարանն արդարացրել է 2011 թվականին ցուցարարների սպանության գործով մեղադրվող նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Նա, սակայն, շարունակում է մնալ կալանքի տակ՝ մեկ այլ գործով կրելով 3-ամյա պատիժ:

86-ամյա Մուբարաքը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:

Հիշեցնենք, 2012 թվականին Մուբարաքը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝մեղավոր ճանաչվելով անցած տարվա փետրվարին հակակառավարական ցույցերի ընթացքում շուրջ 850 մարդու մահվան մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG