Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը


Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը նվիրված էր զինված ուժերում արատավոր բարքերի դեմ պայքարի, ազգային բանակի ավանդույթների զարգացման և հայրենասիրության արժեքի դաստիարակության խնդիրների քննարկմանը, հայտնում է ՊՆ տեղեկատվության վարչությունը։

Նախարար Սեյրան Օհանյանը իր ելույթում նշել է, որ նշված խնդիրների լուծման ուղղությամբ կատարված միջոցառումները 2014 թվականի ընթացքում տվել են իրենց դրական արդյունքները և հաջողվել է ցուցանիշների առաջընթաց գրանցել:

Կոլեգիայի նիստի ընթացքում զեկույցներով են հանդես եկել մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել և հստակ ժամանակացույց սահմանել աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG