Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը ընդունեց 2015-ի պետբյուջեն


Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է 2015-ի բյուջեի նախագիծը, 20-ը նոյեմբերի, 2014թ․
Ադրբեջանի խորհրդարանը քննարկում է 2015-ի բյուջեի նախագիծը, 20-ը նոյեմբերի, 2014թ․

Ադրբեջանի Միլի մեջլիսը այսօրվա նիստի ժամանակ հավանություն է տվել 2015 թվականի պետբյուջեի նախագծին:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բյուջեի եկամուտները հաստատվել են 19.438 միլիարդ մանաթի (շուրջ 24.833 միլիարդ դոլար), ծախսերը՝ 21.1 միլիարդ մանաթի մակարդակում, բյուջետային դեֆիցիտը՝ 1.662 միլիարդ մանաթ կամ համախառն ներքին արդյունքի 2․8 տոկոսը:

Երկրի ֆինանսների նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ հաջորդ տարի պաշտպանական նպատակներին նախատեսվում է ուղղել բոլոր բյուջետային ծախսերի 17․9 տոկոսը, և որ դա 3․1 տոկոսով կգերազանցի ընթացիկ տարվա բյուջեի պաշտպանական ծախսերը:

Ադրբեջանի պաշտպանական ծախսերը ընթացիկ տարվա պետբյուջեում կազմում են շուրջ 3․7 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG