Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա այցով մեկնում է Թուրքիա, որտեղ այսօր Անկարայում հանդիպելու է նախագահ Ռեջեփ Էրդողանի, մահմեդականների հոգևոր առաջնորդ Մեհմեթ Գյորմեզի և մի շարք այլ գործիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են կրոնական հանդուրժողականությանը և ծայրահեղականության դեմ պայքարին առնչվող հարցեր։