Ժամը 17:30-ի դրությամբ Սևանի, Գորիսի ավտոճանապարհներին (Գորիս-Կապան) և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը:
Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Լոռու, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Ջերմուկի ավտոճանապարհներին,
ինչպես նաև Տիգրանաշենի Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Ուղիղ հեռարձակում