Հայաստանի մշակույթի նախարարության և ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիում»-ի միջև նախատեսվում է կնքել 7 միլիոն եվրոյի ապրանքի և ծառայության մատուցման պայմանագիր՝ 23 տարի մարման ժամկետով, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորոգման համար։
Արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի նախագիծն այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց։