Մատչելիության հղումներ

Վախճանվել է Բրազիլիայի Հայոց թեմի նախկին առաջնորդը


Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյան, լուսանկարը՝ Մայր Աթոռի
Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյան, լուսանկարը՝ Մայր Աթոռի

Երեկ Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, կյանքի 77-րդ տարում, վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը՝ երիկամի փոխպատվաստումից հետո զարգացած երիկամային անբավարարությունից:

Ինչպես նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում, 1980 թվականից սկսյալ լինելով Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանն առողջական խնդիրների պատճառով առաջնորդական պաշտոնը թողել էր անցյալ տարի:

«Բազմավաստակ Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հավատավոր զավակների համար: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհուրդը և Հայ Եկեղեցու ողջ հոգևորականաց դասը սգում են բարեհիշատակ Սրբազան Հոր մահը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG