Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա պլանի համաձայն, նոյեմբերի 26-28-ը ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչությունում և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում համատեղ աշխատանքն է սկսել ՌԴ զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման շտաբից ժամանած փորձագետների խումբը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ երկկողմ հանդիպումներին մասնակցում է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի գրասենյակը: