Մատչելիության հղումներ

Քրգործ՝ Աշտարակի մոտ ՀԷԿ-ի կառուցման մասին հրապարակումների առնչությամբ


Օհանավան և Կարբի գյուղերի բնակիչները փակել են Աշտարակ - Ապարան մայրուղին. նրանք բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ, 14-ը մարտի, 2014թ.
Օհանավան և Կարբի գյուղերի բնակիչները փակել են Աշտարակ - Ապարան մայրուղին. նրանք բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ, 14-ը մարտի, 2014թ.

Գլխավոր դատախազության Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը քրեական գործ է հարուցել Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրենի ու «Ագաթ 777» ընկերության տնօրենի կողմից իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները՝ «Հրապարակ» օրաթերթ՝ «Աշտարակի մոտ նոր ՀԷ՞Կ են կառուցում», «armlur.am» լրատվական կայք՝ «Ժանգոտված խողովակներով ջրագիծ են փոխում»:

Դատախազության անցկացրած հետազոտության արդյունքում կասկածներ են առաջացել, որ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար «Ագաթ 777» ընկերությանը ճարտարապետահատակագծային առաջադրանք և շինարարություն է տրամադրել: «Ագաթ 777» ընկերության տնօրենն, իր հերթին, «Հայջրմուղկոյուղի»ընկերության գլխավոր տնօրենի հետ կեղծ ամսագրման եղանակով առերևույթ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող համաձայնագիրը:

Հիշեցնենք, մարտի 6-ին առավոտյան ժամը 11-ից Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչներ փակել էին Աշտարակ-Ապարան ավտոմայրուղին՝ պահանջելով գյուղի հարևանությամբ ՀԷԿ չկառուցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG