Մատչելիության հղումներ

Երեկոյան Լիբանան կմեկնեն հայ խաղաղապահները


Հայկական բանակի խաղաղապահ բրիգադի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ
Հայկական բանակի խաղաղապահ բրիգադի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ

Այսօր երեկոյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կայանալու է ՄԱԿ-ի ՅՈւՆԻՖԻԼ առաքելությանը մասնակցելու նպատակով Լիբանան մեկնող հայկական խաղաղապահ ստորաբաժանման ճանապարհման արարողությունը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արարողությանը նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարարի և Հայաստանում Իտալիայի դեսպանի մասնակցությունը:

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակներում խաղաղապահներ տեղակայելու համաձայնագիրը Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է այս տարվա հուլիսին, Հայաստանի խորհրդարանը այն վավերացրել է մոտ երկու ամիս առաջ: Հայաստանի Զինված ուժերի առավելագույնը 30-հոգանոց դասակը և Իտալիայի զինված ուժերի ստորաբաժանման կազմում երկու սպա, ըստ համաձայնագրի, պետք է Լիբանանի հարավում՝ Շալմահ, Իթալբահթ և Ալմանսուրի բնակավայրերում իրականացնեն ՄԱԿ-ի երկու բազաների անվտանգության պահպանության խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG