Անցած գիշեր ժամը 2:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում` Ազգային անվտանգության շենքի մոտակայքում, այրվում է կայանված «Ջիպ» մակնիշի ավտոմեքենա, փոխանցում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 2:50-ին, մարվել` 2:56-ին, ասված է հաղորդագրությունում:
Ըստ նույն աղբյուրի՝ Նալբանդյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում այրվել են «Դոջ» մակնիշի 10 SL 047 պետհամարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Շ. Պ.) առջևի երկու անվադողերը: