Մատչելիության հղումներ

Թվիթերյան չատ դեսպանների հետ #ChatwAmb

Հայաստանում հավատարմագրված դեսպանների թվիթերյան ասուլիս #ChatwAmb հեշթեգով

16:36 25.11.2014

Կողմերը իրենք պետք է կարգավորման քաղաքական կամք ցուցաբերել: Մինսկի խումբը ընդամենը միջնորդ է:

16:33 25.11.2014

Ադրբեջանը անտեսում է Մինսկի խմբի հայտարարությունները: Այդ դեպքում ինչո՞ւ է Մինսկի խումբը հայտարարություններ անում, որոնք որևէ արդյունք չեն տալիս, եթե Մինսկի խումբը ի վիճակի չէ դրանք կյանքի կոչելու:

16:08 25.11.2014

Մենք մեր աջակացությունն ենք հայտնել համանախագահների հայտարարությանը, որը կոչ էր անում որքան հնարավոր է շուտ մարդասիրական միջանցք բացել, ինչպես նաև աջակցություն ենք Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին:

16:03 25.11.2014

Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում էր թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռի օդաչուների մարմիններին: Արդյո՞ք Դուք դատապարտում եք Ադրբեջանի պահվածքը:

15:59 25.11.2014

Համանախագահները կոչ են արել Բաքվին թույլ տալ վերցնել զոհված օդաչուների մարմինները, իսկ Երևանին ՝ լիարժեքորեն համագործակցել:

15:51 25.11.2014

Միջազգային հանրությունը քննադատության ենթարկվեց ղարաբաղյան ռազմական ուղղաթիռի խոցման համար ՝ Ադրբեջանին չքննադատելու համար: Ինչո՞ւ է կողմերի միջև հավասարության նշան դրվել:

15:42 25.11.2014

Եթե ցանկանում եք մասնակցել թիվեթրյան չատի @AmbHeffern @UKinArmenia @PetrikasE և @THristea-ի հետ` որոնեք հեշթագը թվիթերում

XS
SM
MD
LG