Մարզերում ձյան և մերկասառույցի պատճառով մի շարք ավտոմեքենաներ ճանապարհներին արգելափակվել են։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ մերկասառույցի և ձյան պատճառով արգելափակումներ են գրանցվել Տաթև-Գորիս, Գավառ-Սևան, Գավառ-Այրիվանք, Ծաղկահովիտ-Ալագյազ, Ծիլքար գյուղի ճանապարհներին։
Հրշեջ-փրկարարները բոլոր մեքենաները դուրս են բերել արգելափակումից։