Երեկ Վիեննայում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են վեցնյակ - Իրան բանակցությունների ավարտվող փուլի ընթացքը, մտքեր փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի համընդգրկուն կարգավորման ուղի դուրս գալուն առավելագույնս նպաստելու համար ձեռնարկվելիք հնարավոր քայլերի շուրջ:
«Քննարկվել են նաև մի շարք հրատապ միջազգային խնդիրներ, ինչպես նաև երկկողմ օրակարգի առանձին տեսանկյուններ», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: