Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ դեռ կան լուրջ տարաձայնություններ։
Այսօր Քերրին Վիեննայում հանդիպելու է իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Համաշխարհային վեց տերությունները (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան) մտադիր են Իրանի հետ նոյեմբերի 24-ին կնքել համաձայնություն, որով Իրանը կպարտավորվի իրագործել միայն խաղաղ նպատակներ հետապնդող միջուկային ծրագիր, ինչը թույլ կտա վերացնել այդ երկրի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները։