Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով Ստամբուլում մեկնարկած Ատլանտիկ խորհրդի (Atlantic Concill) «Էներգիան և տնտեսությունը» թեմայով գագաթնաժողովին, հայտարարել է, որ ադրբեջանա - հայկական հակամարտության գոտին նույնպես կարող է դառնալ վայր, որտեղ էներգիան կարող է օգտագործվել խաղաղ նպատակներով:
APA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 90-ականներին Կովկասն ու Բալկանները համարվում էին անկայուն տարածաշրջաններ:
«Տրանսանատոլիական գազամուղի շնորհիվ /TANAP/ այս տարածաշրջանները ընկալվում են որպես խաղաղ տարածաշրջաններ: Ոչ ոք չէր հավատում Բաքու-Ջեյհան նախագծին, սակայն այն իրագործվեց: Իսկ Հայաստանը դուրս մնաց նախագծից: Ինչո՞ւ, քանի որ շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները, - հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով, - Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններ ի հայտ գալու դեպքում առաջինը ուրախ կլինի Թուրքիան»:
«Հայաստանը կարող է խաղաղության նախագծերի մասնակից լինել: Սակայն դրա համար քաղաքական կամք է պետք: Հուսով եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ ուղղաթիռի դեպքից հետո լարվածությունը կնվազի», - ընդգծել է Ահմեդ Դավութօղլուն: