Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններում հաղթած արևմտամետ հինգ կուսակցությունները` «Պետրո Պորոշենկոյի դաշինքը», Ժողովրդական ճակատը, «Սամոպոմոշչը» (Ինքնօգնություն), Արմատական կուսակցությունը, «Բատկիվշչինան» (Հայրենիք) այսօր խորհրդարանում համաձայնության են եկել կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ։
Ենթադրվում է, որ կոալիցիոն համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերի 27-ին։ Գործող վարչապետ Արսենի Յացենյուկի փոխանցմամբ, կոալիցիային կողմ են 450-տեղանոց խորհրդարանի մոտ 300 անդամները։