Մարտի 1-ի զոհերի հարազատներն այսօր հանդիպել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
«Ազատության» հետ զրույցում հանդիպմանը մասնակցած հարազատները որոշ մանրամասներ փոխանցեցին հանդիպումից:
«Ոչ մի բան, ոչ մի նորություն չկա: Ուղղակի մենք որ հա պահանջում էինք, կանչել էր, որ ասեր՝ ամեն ինչ անում են և գործը շարունակում են», - մասնավորապես, ասաց Մարտի 1-ին Երևանի կենտրոնում ոստիկանների գործադրած «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցից սպանված Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը:
Մարտի 1-ի զոհերից Հովհաննես Հովհաննիսյանը կինը` Լիլյան էլ ասաց՝ «քարտեզ էր դրված սեղանին, ու ասաց, որ քարտեզագրել են սպանության վայրերը»: