Մատչելիության հղումներ

Պուտինը ԱՄՆ-ի դեսպանին՝ կհամագործակցեն պայմանով, որ չմիջամտեն Ռուսաստանի ներքին գործերին


Վլադիմիր Պուտինը ընդունում է Ջոն Թեֆթի հավատարմագրերը, 20-ը նոյեմբերի, 2014
Վլադիմիր Պուտինը ընդունում է Ջոն Թեֆթի հավատարմագրերը, 20-ը նոյեմբերի, 2014

Նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդունելով Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ջոն Թեֆթի հավատարմագրերը, ասել է, թե Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել տարբեր բնագավառներում՝ պայմանով, որ Նահանգները չմիջամտի Ռուսաստանի ներքին գործերին։

64-ամյա Թեֆթը մինչ այդ տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Ուկրաինայում, Վրաստանում և Լիտվայում։

Ռուսաստանում Ամերիկայի դեսպանի պաշտոնում նա փոխարինել է Մայքլ ՄքՖոուլին, ով անմիջապես դարձել է Պուտինի ներկայիս պաշտոնավարման ընթացքում ծավալված հակաամերիկյան քարոզարշավի թիրախներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG