Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ-ի շահարկումները, մասնավորապես, ըստ Tert.am-ի, Բաքվի կողմից քսան տարուց ավելի մոռացված ադրբեջանական կործանված ուղղաթիռի պատմությունը, հայտարարել է.-«Ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի սադրիչ խոցման հետևանքով առերեսվելով միջազգային հանրության հասցեագրված արձագանքին՝ Ադրբեջանը փորձում է սին արդարացումներ գտնել, մտացածին մեղադրանքներով՝ քողարկել իր փաստարկների բացակայությունը»։
Այս մասին փոխանցում է Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջը։