Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հանդիպել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ։
ՀԱԿ-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ դեսպանի խնդրանքով Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական հարցերին, հնարավոր զարգացումներին ու քաղաքական պրոցեսների հանգուցալուծման հեռանկարներին։
Առաջին նախագահը ներկայացրել է նաև տարածաշրջանային համագործակցության և անվտանգության, ինչպես նաև աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ իր տեսակետներն ու գնահատականները։