Մատչելիության հղումներ

Կառավարությունը Դիլիջանի կենտրոնի համար լրացուցիչ 51 միլիոն դրամ հատկացրեց


Կառավարությունն այսօր որոշեց Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնին հատկացնել լրացուցիչ՝ ավելի քան 51 միլիոն դրամ:

Նախարար Գագիկ Խաչատրյանի ներկայացրած նախագծի համաձայն, Դիլիջանում գտնվող Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի վերակառուցումն ավարտելու համար հարկավոր է գնել լրացուցիչ 2.6 հեկտար հողատարածություն, և այդ հողատարածքի «ձեռքբերման ու վերակառուցման նախագծանախահաշվային աշխատանքների» համար հարկավոր է 51 միլիոն 130 հազար դրամ:

Իսկ թե ինչու է հարկավոր լրացուցիչ ձեռքբերել 2.6 հեկտար հողատարածություն, Գագիկ Խաչատրյանի ներկայացրած հիմնավորման մեջ նշված է.- «Դիլիջանի վերակառուցվող ուսումնական կենտրոնը, ըստ երկրաբանական հետազոտության եզրակացության, համարվում է ակտիվ սողանքային գոտի և նախագծով նախատեսվում է իրականացնել հակասողանքային միջոցառումներ, մասնավորապես` կառուցել հակասողանքային ցանց-արկղեր: Տարածքը, որտեղ պետք է կառուցվեն դրանք համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներ են, որոնք կազմում են 26 000 քմ: Կառուցապատումն իրականացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել նշված հողատարածքը»:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG