Մատչելիության հղումներ

Փորձարկվում է ՀԱԷԿ-ի վթարի դեպքում արձագանքման պլանը


Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) Մեծամորում, արխիվ
Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) Մեծամորում, արխիվ

Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի հակազդման գործում պետական մարմինների համագործակցության մակարդակը բարձրացնելու և միջուկային ու ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտում բնակչության պաշտպանության կազմակերպման հարցում պատասխանատու մարմինների հմտություններն ու ունակությունները կատարելագործելու համար այսօր և վաղը Արտակարգ իրավիճակների նախարարությունում և Արմավիրի մարզում անցկացվում են հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ։

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուսումնավարժությունում ներգրավված են Հայաստանի բոլոր պետական կառավարման մարմինները, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերը, Արմավիրի մարզի նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման և շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքները, ինչպես նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը:

Ուսումնավարժությունն անցկացվում է երկու փուլով: Տեսական փուլում, որն անցկացվում է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, իրականացվելու է ՀԱԷԿ-ի վթարի սպառնալիքի դեպքում բնակչության ազդարարում և պաշտպանության հրատապ միջոցառումների կազմակերպում: Գործնական փուլում, որն անցկացվելու է Արմավիրի մարզում՝ ընդգրկելով Մեծամոր և Մայիսյան համայնքները, իրականացվելու են ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG