Ազգային ժողովը այսօր միաձայն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի նախագիծը:
Օրինագծին կողմ քվեարկեցին խորհրդարանի արտահերթ նիստին ներկա բոլոր 100 պատգամավորները:
Ըստ նախագծի, հիշեցնենք, Կառավարությունը նախատեսում է մասամբ փոխհատուցել 31 համայնքների կոմունալ ծախսերը՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի վարձերը, իսկ հողի հարկն ու գույքահարկը՝ ամբողջությամբ։
Աստղիկ Բեդևյան