Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն կարճեց Շենգավիթի քննչական բաժնի պաշտոնյաների դեմ գործը


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում
Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել է Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետի և նույն բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Այդ մասին այսօր հայտնում է ՀՔԾ-ն:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում քննվող գործերի նախաքննության ընթացքում մի շարք չարաշահումներ արձանագրելու մասին անցած ամսվա վերջին հայտնել էր Գլխավոր դատախազությունը, որը հարուցված քրեական գործերը ուղարկել էր ՀՔԾ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG