Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները հիմնականում անցանելի են


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վարորդներին խորհուրդ տալով երթևեկել ձմեռային անվադողերով:

Տրանսպորտի և կապի նախարարությունը, իր հերթին, հաղորդում է, որ այսօր ժամը 9:30-ի դրությամբ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Ապարանի, Արագածի, Թալինի, Մարալիկի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը` 100-150 մետր, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG