Մատչելիության հղումներ

Քրգործ քաղաքացուն հոգեբուժարանում ապօրինի պահելու և խոշտանգելու փաստով


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելու և պահելու, խոշտանգելու դեպքի առթիվ:

ՀՔԾ-ի փոխանցմամբ՝ քաղաքացի Ջուլետա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երևանի Ավանի հոգեբուժական կլինիկայի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից իր կամքին հակառակ և բռնության գործադրմամբ ապօրինաբար տեղավորվել է հոգեբուժարան, որտեղ շուրջ մեկ ամիս ապօրինի պահվելու ընթացքում ենթարկվել է խոշտանգման, իսկ բուժանձնակազմն էլ իր նկատմամբ բռնություն է գործադրել:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի («Խոշտանգում») 2-րդ մասով, 134-րդ հոդվածի («Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը») 2-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի («Պաշտոնական լիազորություններն անցնելը») 2-րդ մասով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG