Միացյալ Նահանգները հաստատել է մարդասիրական առաքելության աշխատակից Փիթեր Քասիգի մահը:
«Նրան մեզնից տարավ չարագործների ու ահաբեկիչների խումբը, որին այսօր անմարդկային է համարում աշխարհը», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
«Իսլամական պետություն» խմբավորումը երեկ հրապարակեց մի տեսագրություն, որում ծայրահեղականները, ինչպես իրենք են պնդում, գլխատում են ամերիկացուն:
Քասիգը ամերիկյան բանակի նախկին ծառայող էր, ով օգնում էր Սիրիայում պատերազմից տուժածներին, իսկ անցյալ տարի գերի էր ընկել: