Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի մոտակայքում սկսվել են հուլիսին կործանված «Մալազիական ավիաուղիներին» պատկանող «Բոինգ-777»-ի բեկորների՝ Նիդերլանդներ տեղափոխման աշխատանքները։
ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքերը. - «Ակնկալվում է, որ ամբողջ գործընթացը կտևի 10 օրից ոչ պակաս։ Բոլոր բեկորները կհաշվարկվեն Նիդերլանդների, Դոնեցկի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության ներկայացուցիչների կողմից»։