Մատչելիության հղումներ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի ԱԳՆ-ների միջև


Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայկական կողմից խորհրդակցությունները վարել է ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, դանիական կողմից` ԱԳՆ Եվրոպական Հարևանության վարչության պետ Ուֆֆե Բալսլևը:

«Քննարկվեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-դանիական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերին: Մտքեր փոխանակվեցին միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցության և ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ»,- փոխանցում է պաշտոնական աղբյուրը։

Դանիական պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG