Մատչելիության հղումներ

ԻՊ-ն «եթե անգամ մեկ զինվոր ունենա, չի հեռանա մարտադաշտից»


Արտապատկերում քարոզչական տեսանյութից, որում ենթադրաբար ելույթ է ունենում «Իսլամական պետության» «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադին, արխիվ
Արտապատկերում քարոզչական տեսանյութից, որում ենթադրաբար ելույթ է ունենում «Իսլամական պետության» «խալիֆ» Աբու Բաքր ալ-Բաղդադին, արխիվ

«Իսլամական պետություն»-ը մի ձայնագրություն է տարածել, որում ծայրահեղական խմբավորման ղեկավար ներկայացող Աբու Բաքր ալ-Բաղդադին խոսում է այն մասին, որ եթե անգամ մեկ զինվոր ունենան, չեն հեռանա մարտադաշից։

17-րոպեանոց ձայնագրությունում նա նաև պնդում է, թե ԱՄՆ-ի՝ «Իսլամական պետության» դեմ սկսած ռազմական արշավը ձախողվում է։

Իսկ նոյեմբերի 13-ին Կոնգրեսում Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղար Չաք Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մասնակցությամբ կոալիցիան հաջողությունների է հասնում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում։

Ուշագրավ է, որ «Իսլամական պետության» այս ձայնագրության հրապարակումը հաջորդեց Իրաքում ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններից հետո տարածված լուրերին, ըստ որոնց՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին զոհվել է: Ձայնագրությունից, սակայն, հստակ չէ՝ խոսողը նա՞ է, թե՞ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG