Մատչելիության հղումներ

Բրյուսելը կոչ է անում հետաքննել ուղղաթիռի կործանումը


Եվրամիությունը հայտարարություն է տարածել ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում ռազմական ինքնաթիռի կործանման շուրջ` ընդգծելով. - «Կարևոր է, որ կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Ավելին, կոչ ենք անում հետաքննություն անցկացնել միջադեպի շուրջ»:

Հայտարարությամբ Եվրամիությունը նաև վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին ու երեք համանախագահներին:

«Հակամարտության երկու կողմերն էլ պետք է խստորեն հարգեն հրադադարի ռեժիմը, զերծ մնան ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից և վերականգնեն ջանքերը` ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ընդգծում է պաշտոնական Բրյուսելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG