Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ. Ռազմական ուղղաթիռի ոչնչացումը հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է պարունակում


Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի ոչնչացումը հակամարտության կտրուկ սրման լուրջ վտանգ է պարունակում։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

«Մենք շատ անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի ներսում և դրանից դուրս կատարվող իրադարձություններով։ Նման աղետները կարող են հանգեցնել ավելի լայնամասշտաբ ճգնաժամի այս իրավիճակում, որը ավելի ու ավելի անկայուն է դառնում»,- ասել է Զանիերը։

Հիշեցնենք, այսօր ղարաբաղա - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը։

Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ հայկական կողմից կա երեք զոհ: Բաբայանը ասել է, որ հակառակորդը հարվածել է ուղղաթիռի հետնամասին՝ շեշտելով, որ ուղղաթիռը ոչ մի մարտական գործողություն չէր իրականացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG