Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Բելգիա:
Այցի շրջանակներում Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության ապահովման և խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների` ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նույն օրը Սեյրան Օհանյանը Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ: Քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգային մարտահրավերներին առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը` հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նույն հաջողությամբ:
Առավել մանրամասն տե՛ս այստեղ: