Մատչելիության հղումներ

Քվեարկությանը մասնակցած կատալոնացիների ճնշող մեծամասնությունը կողմ է անկախությանը


Իսպանիա -- Կատալոնացի անկախականները մարդկային շղթա են կազմում՝ նշելով "Diada de Catalunya" (Կատալոնիայի ազգային օրը) Բարսելոնայի կենտրոնում, 11-ը սեպտեմբերի, 2013թ․
Իսպանիա -- Կատալոնացի անկախականները մարդկային շղթա են կազմում՝ նշելով "Diada de Catalunya" (Կատալոնիայի ազգային օրը) Բարսելոնայի կենտրոնում, 11-ը սեպտեմբերի, 2013թ․

Իսպանիայի հյուսիս-արևելյան Կատալոնիա շրջանում նախօրեին անցկացված անկախության ոչ պաշտոնական հանրաքվեին մասնակցած մոտ 2 միլիոն քաղաքացիներից շուրջ 1.6 միլիոնը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախացմանը:

Ոչ պաշտոնական հանրաքվեին քվեարկողների համեմատաբար ցածր մասնակցություն է գրանցվել՝ Կատալոնիայում ձայնի իրավունք ունի շուրջ 5.4 միլիոն քաղաքացի: Այդուհանդերձ, Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը հաղթանակ է որակել դրա անցկացումը:

Սեպտեմբերի վերջին Իսպանիայի սահմանադրական դատարանը, քննելով երկրի վարչապետ Մարիանո Ռահոյի դիմումը, կասեցրել էր Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու՝ Մասի որոշումը, այն գնահատելով ապօրինի: Չնայած ՍԴ որոշմանը, Կատալոնիայի առաջնորդները որոշել էին ոչ պաշտոնական հանրաքվե անցկացնել:

Անկախական կազմակերպությունները մեծ ջանքեր են գործադրել 7.5 միլիոն բնակչություն ունեցող և բարգավաճ այս տարածաշրջանում անցկացվող հանրաքվեում քվեարկողների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար, հույս ունենալով, որ դա կհարկադրի Իսպանիայի իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ և Կատալոնիային քաղաքական ու տնտեսական ավելի մեծ ազատություններ տրամադրել:

Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ կատալոնացիների մինչև 50 տոկոսը աջակցում է տարածաշրջանի անկախացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG