Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանի» տվյալներով Սիրիայի կառավարական զորքերի ուղղաթիռներն ու ինքնաթիռները ռմբակոծել են Հալեպի հյուսիս-արևելքում գտնվող Ալ Բաբ քաղաքը, որը վերահսկում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները։
Ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, մոտ 100-ը վիրավորվել են։