Մատչելիության հղումներ

Քերրին և Լավրովը հանդիպել են Պեկինում


Չինաստան - ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Պեկին, 8-ը նոյեմբերի, 2014թ․
Չինաստան - ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, Պեկին, 8-ը նոյեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հանդիպել են Պեկինում, օրակարգի հիմնական հարցը Ուկրաինայի իրավիճակի քննարկումն է:

Չինաստանի մայրաքաղաքում երկուշաբթի օրը մեկնարկելու է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովը: Չի բացառվում, որ դրա շրջանակներում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները կարճ հանդիպում ունենան, սակայն երկկողմ պաշտոնական բանակցություններ նախատեսված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG