Մատչելիության հղումներ

Մովսիսյանը և Մխիթարյանը վերադառնում են


Յուրա Մովսիսյանը գոլ է խփում 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Բուլղարիա խաղում, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2014թ․
Յուրա Մովսիսյանը գոլ է խփում 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Բուլղարիա խաղում, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2014թ․

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրապարակել է Պորտուգալիայի հետ հանդիպմանը մեկնող կազմը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Եվրո-2016-ի ընտրական փուլի` նոյեմբերի 14-ին կայանալիք Պորտուգալիա - Հայաստան հանդիպմանն ընդառաջ հրապարակել է թիմի կազմը:

Հավաքականի կազմը համալրել են ընտրական փուլի առաջին երկու կամ երկրորդ հանդիպումը վնասվածքների պատճառով բաց թողած առաջատար հարձակողական ոճի ֆուտբոլիստներից Հենրիխ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը և Գևորգ Ղազարյանը: Դեռևս չի վերականգնվել Արազ Օզբիլիսը:

Հավաքական է հրավիրվել նաև «Փյունիկ»-ի խաղացող Դավիթ Մանոյանը, ով վերջերս չէր ընդգրկվում ոչ մեկնարկային, ոչ էլ պահեստային կազմերում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքի փոխանցմամբ, թիմի հրապարակված ամբողջական կազմը հետևյալն է՝ դարպասապահներ Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով և Արսեն Բեգլարյան, պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան, Լևոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան և Կամո Հովհաննիսյան, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Գևորգ Ղազարյան, Նորայր Ասլանյան, Ռումյան Հովսեփյան, Արթուր Եդիգարյան, Մարկոս Պիզելի, Արտյոմ Սիմոնյան, Կառլեն Մկրտչյան, Մասիս Ոսկանյան և Դավիթ Մանոյան, հարձակվողներ Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով և Ալեքսանդր Կարապետյան:

Նոյեմբերի 10-ին հայ ֆուտբոլիստները կժամանեն Երևան և հավաք կանցկացնեն նոյեմբերի 10-12-ը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG