Մատչելիության հղումներ

Գյուղական համայնքների համաժողով Ջերմուկում


Լուսանկարը՝ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության
Լուսանկարը՝ Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության

Ջերմուկում աշխատանքներն է սկսել Գյուղական համայնքների ամենամյա ավանդական չորրորդ համաժողովը, որի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրների քննարկումն է:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Տարածքային կառավարման նախարարության և Համայնքների ասոցիացիայի կազմակերպած համաժողովին մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում է տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ:

Համաժողովում ելույթ է ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով, մասնավորապես, հայտարարել է․ - «Մենք գիտակցում ենք, որ ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների ներդրման համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք և քաղաքական կամք: Մենք ունենք այդ կամքը: Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը: Դեռ ճանապարհ ունենք անցնելու մեր 866 գյուղական համայնքների բնակչության սոցիալական խնդիրները լուծելու, անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար, սակայն կարևորն այն է, որ մեր կողմից որդեգրած ուղին ճիշտ է, և ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհասնենք մեր ընդհանուր նպատակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG