Անցած չորեքշաբթի օրը Յակուտիայում որսի ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի վարչության պետի տեղակալ Նիկոլայ Ազարովը:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը իրավապահ մարմիններում, տեղեկացնում է, որ Ազարովի ընկերը՝ "МСИТИ-Девелопмент" շինարարական ֆիրմայի ղեկավար Արմեն Զաքարյանը, պատահմամբ հրացանից կրակ է արձակել ավտոմեքենայում, որում եղել է ռուս պաշտոնյան: Ստացած վիրավորումից Ազարովը տեղում մահացել է:
Զաքարյանը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, քննիչները պարզում են պատահարի հանգամանքները:
Դաշնային միգրացիոն ծառայության Մոսկվայի վարչությունում հաստատել են Ազարովի մահվան փաստը: