Մատչելիության հղումներ

Մահացել է Լիբանանի նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Խանամիրյանների ընտանիքին՝ Լիբանանի նախկին նախարար և պատգամավոր Սուրեն Խանամիրյանի մահվան կապակցությամբ:

«Ցավով տեղեկացա լիբանանահայ քաղաքական և հասարակական ականավոր գործիչ, Լիբանանի Հանրապետության նախկին նախարար և պատգամավոր, մեծ հայրենասեր Սուրեն Խանամիրյանի մահվան մասին», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի հեռագրում:

«Իր երկարամյա բեղմնավոր և բազմաբովանդակ գործունեությունը Սուրեն Խանամիրյանը նվիրել է Լիբանանի զարգացմանը, հայկական կրթական ավանդույթների և արժեքների պահպանմանը, իր նվիրվածությամբ մեծապես նպաստել Հայաստան - Լիբանան բարեկամական հարաբերությունների հաստատմանն ու խորացմանը», - գրել է Հայաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG