Բելգիայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ու ջրցան մեքենաներ է օգտագործել ցուցարարների նկատմամբ, ովքեր երեկ Բրյուսելի կենտրոնում էին հավաքվել ընդդեմ տնտեսական խստացումների Կառավարության նախաձեռնության։
Շուրջ 100-հազարանոց խաղաղ ցույցը վերաճել է ոստիկանների հետ բախումների ու անկարգությունների։ Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր ու այրվող առարկաներ են շպրտել։
Բելգիայի իշխանությունները մտադիր են բարձրացնել կենսաթոշակային տարիքը, սառեցնել աշխատավարձերը և կրճատել պետական հաստատությունների ֆինանսավորումը։
Ի նշան բողոքի՝ արհմիությունները մտադիր են գործադուլներ անցկացնել։
Երկրորդ աշխարհամարտից ի վեր սա թերևս ամենամարդաշատ բողոքի ակցիան էր Բելգիայում։
Անկարգությունների հետևանքով տուժել է 14 մարդ։