Ամերիկյան օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի «Խորասան» կոչվող խմբավորման զինյալներին, որոնք առնչություն ունեն «Ալ-Ղաիդա»-ի հետ։
Մեծ Բրիտանիայում գտնվող «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպության տվյալներով՝ օդային հարվածների ընթացքում զոհվել են մի քանի զինյալներ, ինչպես նաև երկու երեխա։
Միացյալ Նահանգների զինուժն արդեն երկրորդ անգամ է հարվածներ հասցնում այս խմբավորմանը, որը կասկածվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի դեմ հարձակումների պլանավորման մեջ։