Մատչելիության հղումներ

Արոնյանը գրանցեց երրորդ ոչ-ոքին Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում


Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի երրորդ տուրում խաղաղ դաշն կնքեց Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենի հետ:

Շախմատային միջազգային ստուգատեսի երրորդ տուրում ՖԻԴԵ-ի աղյուսակի 4-րդ համար Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց արդեն երրորդ անգամ այս մրցաշարում: Հանդիպման առաջին քայլը հայ գրոսմայստերի փոխարեն կատարել է Հայաստանի Հանրապետության և Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:

Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշարի երրորդ տուրում ավարտվեցին բոլոր հանդիպումները: Առաջատար Ալեքսանդր Գրիշչուկը հաղթանակ տոնեց իր հայրենակից՝ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչի նկատմամբ, Պետեր Լեկո (Հունգարիա) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) զույգերը խաղաղ դաշն կնքեցին:

Այժմ Արոնյանը 1.5 միավորով մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականում է` ութ շախմատիստների հետ պայքարում: Առաջատարը Գրիշչուկն է՝ 3 միավորով, ում Արոնյանը կհանդիպի մրցաշարի միայն վեցերորդ տուրում, իսկ վաղը չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչը պայքարի մեջ կմտնի հունգարացի Պետեր Լեկոյի հետ:

Նախորդ հանդիպումներում, հիշեցնենք, Արոնյանի մրցակիցներն էին Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը և ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչը:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG