Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այսօր Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի աշխատանքերին:

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդի նիստում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաև 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցին առնչվող հարցեր:

Ռուսաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ համաձայն է Հայաստանի պատվիրակության դիրքորոշման հետ, որը վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի իրավիճակի և ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտուն հարող տարածաշրջանների մասին հայտարարությանը:

ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Ռուսաստանի նախագահ Սերգեյ Նարիշկինն ընդունել է Հայաստանի պատվիրակության առաջարկը՝ պատրաստակամություն հայտնելով հարցը քննարկել
առաջիկա նիստին:

Հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը 2015 թվականի աշնանն անցկացնել Երևանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG