Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունը ցանկություն է հայտնել Վլադիմիր Պուտինի մասին փաստագրական ֆիլմ նկարահանել և ցույց տալ ամերիկացիներին «շատ իրադարձությունների վերաբերյալ այլընտրանքային տեսակետ»։
Այս մասին ռեժիսորը հայտարարել է ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հետ հարցազրույցում:
Ռեժիսորը նշել է, որ մտադիր չեն Ռուսաստանի նախագահի մասին ֆիլմը նկարահանել գեղարվեստական ժանրում։
«Սակայն ես նրանից հարցազրույց կվերցնեի՝ ցույց տալու համար այն տեսակետը, որ ամերիկացիները չեն ցանկանում լսել»,- ասել է Սթոունը: