Մատչելիության հղումներ

Հայկական Զինված ուժերը լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնում


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում, արխիվ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերը այս օրերին լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացնում: Այդ լուրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք զորավարժությունները պայմանավորված են սահմանին առկա լարվածությամբ, խոսնակը պատասխանեց, որ դրանք պլանային զորավարժություններ են։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ իրավիճակը սահմաններում համեմատաբար հանգիստ է։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG